Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ օգոստոսի 21-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ փակ խորհրդակցություն, որի առանցքում Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Ռուսթավելի փողոցի վերակառուցման աշխատանքներն էին: Խորհրդակցությունը գլխավորում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, որին ներկա էին բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն Ռուսթավելի փողոցի նախագծման, վերակառուցման, կահավորման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քաղաքապետն իր մտահոգությունները հայտնեց փողոցում իրականացվող աշխատանքների, դրանց ընթացի մասով:

 
 

Օգոստոսի 20-ին  Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում նշվեց «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 7-րդ տարելիցը, ինչպես նաև՝ տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմի զոհված ռուս սպաների և զինվորների հիշատակի արարողություն, որին ներկա էին Գյումրիում ՌԴ հյուպատոս նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլք: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ խոսեց հայ-ռուսական դարավոր բարեկամության, իր խոսքում միաժամանակ կարևորելով բարեկամության խորհրդանիշ «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման մասին, որը տեղի ունեցավ 7 տարի առաջ:

 
 
 

Օգոստոսի 20-ին  տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը: Մինչ վիճակահանության մեկնարկը՝ քաղաքապետը ողջունեց ներկաներին, ապա խոսեց Գյումրիում մինչ այս իրականացված բազմաթիվ ծրագրերից, որոնց իրականացմամբ շատ-շատերը դարձել են բնակարանատեր: Քաղաքապետն կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ ընդգծեց, սոցիալական բնակարանների ծրագիրն իր տեսակով աննախադեպ է:

 
 
 

Սիրելի՛ երիտասարդներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Բանիմաց, գիտելիքներով հարուստ և  ժամանակին համընթաց քայլելու, տրվող մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու պատրաստակամություն ունեցող երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն է:

 
 
 

Օգոստոսի 8-ին, գլխավորությամբ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցվող սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում նախ ներկայացվեց ստացված դիմումների քանակը, խոսվեց շահառուների դիմումի ձևի, բնակարանների տրամադրմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվեց և կայացվեց փոփոխություններ կատարելու որոշում. երկարացնել դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն, մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությանը թուլատրել նաև մասնակցել երկրաշարժի հետևանքով անօթևանության կարգավիճակ չունեցող անձանց:


 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 60 - 134