Քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, զինվորականներ, ազատամարտիկներ և այլք ապրիլի 2-ին այցելեցին «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլի քառօրյա մարտական գոծողություններում զոհված քաջորդիների հիշատակին: Ավելի ուշ ներկաները եղան նաև Գյումրիու Մուշ 2 թաղամասում, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց գյումրեցի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գյումրու Խաչքարերի պուրակում նշվեց Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Տոնի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում անցկացվեց հավկիթ կռվեցնելու մրցույթ, անհատ վարպետների աշխատանքների, զատկական պարագաների, ձևավորված հավկիթների, ակլադիսների (դեկորատիվ տիկնիկներ), խաղալիքների, սրբապատկերների, զատկական քաղցրավենիքների` հացերի, բոքոնների, գաթաների, կուլիչների, փախլավաների ցուցադրություն–վաճաոք: Տոնախմբության շրջանակում նշվեց նաև հումորի և ծիծաղի տոնը, որի շրջանակներում անցկացվեց անեկդոտ պատմողների մրցույթ:
Մարտի 28-ին Գյումրու մարզամշակութային համալիրում նշվեց Աղասի Շաբոյանի անվան պարային անսամբլի բալետմայստեր, համամիութենական փառատոնների դափնեկիր Համլետ Հակոբյանի ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50 ամյակը: Միջոցառմանը ներկա էր Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Քաղաքապետի առաջին տեղակալը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց վարպետին հոբելյանական օրվա առիթով, ապա խոսեց նրա ստեղծագործական ուղու և ծավալած ազգանվեր գործունեության մասին: Ռուբեն Սանոյանը ներկաներին փոխանցեց նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոքը՝ հղված Համլետ Հակոբյանին, որում մասնավորապես նշվում էր.«Ձեր հոբելյանը պատեհ առիթ է արժևորելու և ևս մեկ անգամ հիշատակելու այն ավանդը, որ դուք ունեք հայկական պարարվեստի, ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում:
Թատերարվեստի հարգարժան գործիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Արվեստի հնագույն եւ դասական տեսակը՝ թատերարվեստը բոլոր ժամանակներում իր ուրույն տեղն է զբաղեցրել սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր և մշակութային կյանքի հարստացման գործում: Հայ թատրոնը մշտապես կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Թատեարվեստը հնարավոր չէ պատկերացնել առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Մեր թատրոնում այսօր աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ և ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունն ու դերը: Այդ նվիրյալների շնորհիվ է, որ մենք հայտնվում ենք այն կախարդական և խորհրդավոր աշխարհում, որն իր արվեստի ուժով շարունակում է ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառել, այլև՝ կրթել ու դաստիարակել: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թատերարվեստի գործիչներին և թատերարվեստի նվիրյալներին՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական վերելքներ և լեփ-լեցուն դահլիճներ:
Սիրելի՛ կանայք
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոնն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքն հղելու ձեզ: Անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքների կայացման, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության, գործում: Հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել ձեր առաջ ծառացող բոլոր դժվարությունները և լավատեսություն և ներդաշնակություն տարածել ամենուր: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների: Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորելով գարնանաբույր այս հիասքանչ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ ու անսպառ ժպիտներ: Թող սերն ու ջերմությունը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցները, իսկ ձեր ընտանիքներում միշտ լինի խաղաղություն:
էջ 52 - 134