Նոյեմբերի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի առանցքում Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի փողոցի վերակառուցման աշխատանքներն էին: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ կառավարությանն անընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված փողոցի վերակառուցման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսեցին տվյալ փողոցում իրականացվելիք աշխատանքների մեկնարկի, ենթակառույցների անելիքների և մի շարք այլ հարցերի մասին: Բարձրացված յուրաքանչյուր հարցի, ըստ ոլորտային աշխատանքի, պատասխանեցին ու պարտավորություններ ստանձնեցին պատասխանատուները:
Հոկտեմբերի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ մասնացությամբ միջազգային մրցույթների դափնեկիր Անի Բատիկյանի (Անգլիա) և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի: Միջոցառմանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և այլք: Անի Բատիկյանը 15 տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիա՝ Հենրիկ Սմբատյանի դասարան: 19 տարեկանում ավարտելով Կոնսերվատորիան՝ ուսումը շարունակում է Լոնդոնի Թագավորական Ակադեմիայի մագիստրատուրայում:
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Գյումրու Ռուսթավելի փողոցի բացումը, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, տարբեր կառույցների ղեկավարներ և այլն:
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ: 1794թ. ի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում «Ազդարար» պարբերականի լույս ընծայմամբ սկիզբ դրվեց հայ տպագիր մամուլի պատմությանը և ի հիշատակ այդ օրվա` 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հաստատվեց որպես «Հայկական մամուլի օր»: Օր, որն այլևս կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրացույցում:
Սիրելի ուսուցիչներ,
Կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Տոն, որը ևս մեկ առիթ է մեր խորին երախտագիտությունը հայտնելու ձեզ այն կարևոր և դժվարին աշխատանքի համար որ դուք եք կատարում: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է և անսահման նվիրվածություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ովքեր մեր երկրի հզորացման և կայուն զարգացման հենասյունն են:
էջ 57 - 134