Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի՛ գյումրեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթիվ: Սպասված և սիրված տոն, որ ևս մեկ անգամ մեկտեղում է Գյումրու հոգսերով և ձեռքբերումներով ապրող բոլոր մարդկանց: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքը այսօր բոլորիս աչքի առաջ վեր է հառնում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ՝ նոր շունչ ու երանգ հաղորդելով հարազատ քաղաքին: Պատմամշակութային արժեք ունեցող շենքերի կողքին կառուցվում են նորերը, նորոգվում ու բարեկարգվում են գլխավոր ու թաղային նշանակության փողոցներ, լուսավորվում թաղամասեր, բարեկարգվում բակեր՝ ազգաբնակչության համար քաղաքը դարձնելով առավել հարմարավետ :

 

 
 

Չինական կողմի հրավերով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ս/թ. սեպտեմբերի 20-23-ը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելով Եվրո-ասիական տնտեսական համաժողովին: Այն անցկացվում է «Միասին կառուցենք գոտին և ճանապարհը» զարգացման ռազմավարություն կարգախոսով: Համաժողովին իր ելույթի ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձել է 2015թ. Գյումրիի և Սիանի միջև կնքված համաձայնագրին, որը ևս մեկ անգամ հաստատում է երկու քաղաքների բարեկամական հարաբերությունները:

 

 
 
 

Սեպտեմբերի 21-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ տոնական շքերթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշախանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի: Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը ողջունեց ու շնորհավորեց բոլորին անկախության տոնի առթիվ, ապա ներկաներին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերը: Քաղաքապետի խոսքում անդրադարձ էր կատարվել անկախության ձեռքբերման կարևորության, դրա համար ներդրված և ներկայումս էլ ներդրվող ջանքերին:

 
 
 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի առթիվ: Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ և անկախ երկրում ապրելու իր դարավոր ձգտումը: 26 տարի առաջ ձեռք բերված գերագույն արժեքը՝ անկախությունը, մեր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է, իսկ ձեռք բերված անկախության պահպանումը, երկրի հզորացումն ու զարգացումը՝ մեզանից յուրաքանչյուրի պարտքը:

 

 
 
 

Սեպտեմբերի 13-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իսրայելից Գյումրի ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին նաև «Հայաստան – Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը, հայ ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր-պետ Հայկ Քոթանջյանը և այլք: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ ու մշակույթով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին նաև Գյումրու և Իսրաելի Պետախ Տիկվա քաղաքների հնարավոր համագործակցության մասին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 58 - 134