Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Փետրվարի 23-ին  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը, որին ներկա էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարներին, սպաներին ու զինվորներին, միաժամանակ ընդգծելով, որ հարգանքի տուրք է մատուցում զինվորական բոլոր սերունդների ներկայացուցիչներին, նրանց, ում ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը քաղաքացիների անվտանգության երաշխիքն է:

 
 

Փետրվարի 28-ին Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայկական ջարդերի 29-րդ տարելիցի օրը Գյումրու քաղաքապետարանի աշխտակազմը՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի՝ մատուցվեց նաև հոգեհանգստի կարգ:

 
 
 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Օրհնագրում մասնավորապես գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Սուրբ եւ Անմահ Պատարագ էր մատուցել Գյումրու Վարդանանց հրապարակում, իսկ 2017 թվականի հունիսի 25-ին Եվրոպական հրապարակում՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ բացվեց հուշակոթող որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի մոտ 2016 թվականի հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում:

 
 
 

Փետրվարի 19-ին կայացած ավագանու նիստին քննարկվեց մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառման կազմակերպման նպատակով համայնքային բյուջեից 3 մլն ՀՀ դրամ հատկացնելու հարցը, որով նախատեսում է 2 մլն 100 հազար դրամի չափով գնել քաղցրավենիք (տորթեր), 400 հազարի՝ շամպայն, 200 հազարի՝ ծաղիկներ եւ 300 հազար դրամի՝ բացիկներ: Հարցի ներկայացման ընթացքում հնչեցին առաջարկներ՝ նախատեսված գումարի ծախսման և գնվելիք ապրանքների մասով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց՝ ավագանու կին անդամների և քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հետ համատեղ խորհրդակցություն անցկացնել, կրկին քննարկել հարցը, հանդես գալ առաջարկություններով և վերջնական որոշում կայացնել:

 
 
 

Փետրվարի 14-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցության էր հրավիրել կապի և հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատուների՝ առանցքում ունենալով Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի և դրան հարող փողոցների վերակառուցման աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում կողմերը խոսեցին ու քննարկեցին մի շարք հարցեր՝ կապված հաղորդալարերի անցկացման, աշխատանքների մեկնարկի և առաջիկա անելիքների մասին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկաներին հորդորեց անել հնարավորը՝ աշխատանքների բնակական ընթացը չխաթարելու, դրանք ճիշտ ու ժամանակին իրականացնելու համար:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 53 - 134