Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Փետրվարի 7-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանի գլխավորած պատվիրակությանը: Մինչ քաղաքապետի հետ հանդիպումը՝ Լուկաշ Վալերյան լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Գյումրիում նոր գործի մեկնարկի մասին, համաձայն որի՝ ՀԶՀ ներկայացուցիչը լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կհավաքագրի և կփոխանցի Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ Լուկաշ Վալերյան նշեց, որ պատվերները հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web Design և այլ տեխնոլոգիական խնդիրների։ «Blue Idea» ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի եւ PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը, ընկերությունը և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար:

 
 

Սիրելի՛ հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը: Մեր երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում հիմք դրվեց բանակի կազմավորոմանը, որը հետագայում դարձավ մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը: Կազմավորման առաջին իսկ օրվանից հայոց բանակն ու հայ զինվորը իրենց մարտական բարձր ոգով, պատրաստվածության և հայրենանվիրությամբ՝ կարողացել են անսասան պահել մեր երկրի սահմանները, ուստի պատահական չէ, որ մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր տիտղոսն է կրում:

 
 
 

Գյումրեցի 15 ընտանիքներին հունվարի 24-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց իրենց կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումները: Մինչ որոշումների հանձնելը բնակիչներին՝ քաղաքապետը շնորհավորեց նրանց, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում կրկին աջակցել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ նախաձեռնության և ցուցաբերված աջակցության համար: Քաղաքապետարանի համապատասխան բաժնի պաշտոնյանները վստահեցնում են՝ կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումների գործընթացը կլինի շարունակական, սեփականաշնորհման որոշումներ կտրամադրվեն, եթե կառույցները համապատասխանում են բոլոր նորմատիվներին:

 
 
 

Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի Ազգային ընտրական համաժողովը հունվարի 24-ից 28-ը կանցկացվի Գյումրիում՝ ներգրավելով 100 երիտասարդների Հայաստանի մարզերից և Եվրոպական մի շարք երկրներից՝ Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Լատվիա և Ուկրաինա: Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 26-ին՝ Գյումրու քաղաքապետարանում: ԱՀամաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

 
 
 

Հունվարի 16-ին  Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման մասին հանրային բաց լսում-քննարկում: Քննարկումը վարում է Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Քննարկմանը մասնակցում էին մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձիք՝ տարբեր ոլորտներից: Քննարկման սկզբում Ռուբեն Սանոյանը խոսեց հանրային քննարկման թեմայի, աշխատանքների իրականացման համար հատկացվելիք միջոցների և մի շարք այլ հարցերի մասին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 54 - 134