Սեպտեմբերի 13-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում նշվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-ամյակը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 12-ամյակը, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը և այլք: Տոնական օրվա կապացությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց ու շնորհավորեց կառույցի պատասխանատուներին, ապա խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այդ ոլորտում Գյումրիի գրանցած հաջողությունների մասին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց. Գյումրին մշակութային, սպորտային, ինչու չէ՝ նաև գիտական քաղաք է:
Սեպտեմբերի 11-ին «Միսս Արմենիա» 2017 գեղեցկության մրցույթի 24 մասնակիցների ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրին մրցույթում ներկայացնում է Էդուարդա Բաղդասարյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց գեղեցկուհիների այցը Գյումրի, ապա խոսեց ու ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ ու մշակույթով, ապա անդրադարձավ Գյումրիում իրականացվող ծրագրերին: Քաղաքապետն իր խոսքում հույս հայտնեց, որ այս մրցույթում ևս Գյումրին պատվով կներկայանա:
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ,կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Համամարդկային արժեքների ձևավորման, քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների հարատևության հիմքում մշտապես եղել եւ մնում է ազգային գիրը, պատմության կերտումն ու այդ գրերի միջոցով դրա փոխանցումը սերնդեսերունդ:
Գյումրու քաղաքապետարանը, Գյումրու տարածքային զինկոմիսարիատի հետ համատեղ, այսօր՝ օգոստոսի 23-ին, կազմակերպել էր հանդիպում-միջոցառում ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասանակից և արդեն զորացրված զինծառայողների հետ: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային ու մարզային կառույցների այլ ներկայացուցիչներ: Կազմակերպված միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին` անմնացորդ նվիրումի, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար:
Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բանալիների հանձնման արարողությունը, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ներկա էին նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրանի բարերար Սարգիս Սեփեջյանը, հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, մի շարք կառույցների ղեկավարներ, գյումրեցիներ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ այսօր ծրագիրն իր տեսակով աննախադեպ է, որովհետև դրա շրջանակներում կառուցվեց սոցիալական բնակարաններ:
էջ 59 - 134