Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Տպել

Հունվարի 9-ին  Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ձմեռային զորակոչի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ ու զինվորականներ: Նորակոչիկներին ողջունեց ու բարի ծառայություն մաղթեց Ռուբեն Սանոյանն, ապա նորակոչիկներին փոխանցեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի խոսքն ու մաղթանքները: Քաղաքապետն իր խոսքում ընդգծել էր, հայրենիքի պաշտպաանությունը սրբազան առաքելություն է, որը մեր ժողովրդի համար դարեր շարունակ եղել է կյանքի ու պատվի հարց: Քաղաքապետն իր խոսքում վստահություն էր հայտնել, որ այսօր բանակ զորակոչվող տղաները դառնալու են հայ զինվորականների լավագույն ավանդույթների, մեր նախնիների արդար գործի արժանի շարունակողները:

 
 

Դեկտեմբերի 26-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց մանկուց հաշմանդամ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը: Մանկատան սաներին ողջունելու և գալիք տոները շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ պապը, Ձյունանուշը: Փոքրիկները հյուրերին ողջունեցին տոնական երգ ու պարով, փոքրիկ բեմադրությամբ՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ ամեն հնարավորն անելու են այս փոքրիկների առօրյան առավել հարմարավետ դարձնելու և նրանց առնչվող հարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

 
 
 

Դեկտեմբերի 25-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն: Կենտրոնի սաներին ողջունելու և գալիք տոները շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ պապը, Ձյունանուշը: Կենտրոնի սաները հյուրերին ողջունեցին երգ ու պարով՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին: Քաղաքապետը ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ: Քաղաքապետն իր խոսքում նշեց, տարբեր ոլորտներում կենտրոնի սաների գրանցած հաջողությունները ուրախացնող են և պաևտավորեցնող: «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնայանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ մշտապես իրենց աջակցելու և իր ուշադրության կենտրոնում պահելու համար:

 
 
 

Դեկտեմբերի 22-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Տուն-ինտերնատի բնակիչների համար օրն առանձնացավ տոնական բարձր տրամադրությամբ, երգով ու պարով: Քաղաքապետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ, ապա ընդգծեց, որ տուն-ինտերնատի բնակիչներն ու նրանց առնչվող բոլոր հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են և ամեն հնարավորն արվելու է նրանց առօրյան առավել հարմարավետ դարձնելու համար: Տուն-ինտերնատի բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին ուշադրության և վերաբերմունքի համար:

 
 
 

Դեկտեմբերի 20-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղ: Կենտրոնի սաներին ողջունելու և գալիք տոները շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ պապը, Ձյունանուշը: Կենտրոնի սաները հյուրերին ողջունեցին երգ ու պարով, փոքրիկ բեմադրությամբ՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին: Քաղաքապետը ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ, միաժամանակ անդրադառնալով «Փյունիկ» կենտրոնի գործունեությանը, իրականացրած ծրագրերին: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ ամեն հնարավորն անելու են այս փոքրիկների առօրյան առավել հարմարավետ դարձնելու և նրանց հասարակություն լիարժեք ինտեգրելու համար:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 55 - 134