Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Դեկտեմբերի 19-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոն: Քաղաքապետի այցին կենտրոնի սաները նախապես էին պատրաստվել` բեմադրելով փոքրիկ ներկայացում և պար: Քաղաքապետը ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ, միաժամանակ ընդգծելով, որ մշտապես կանգնած է «Էմիլի արեգակ» կենտրոնի և կենտրոնի սաների կողքին, միաժամանակ ամեն հնարավորն արվելու է այս փոքրիկների բարեկեցության համար: Քաղաքապետարանի կողմից պատրաստված նվերները, միջոցառման ավարտին, կենտրոնի սաներին փոխանցեց Ձմեռ պապը:

 
 

Դեկտեմբերի 18-ին  մեծ հանդիսությամբ և տոնական բարձր տրամադրությամբ վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով բոլորին՝ շնորհավորեց գալիք տոների կապացկությամբ: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց. «Ամբողջ Հանրապետությունում այսօր Գյումրին նորից առաջինը վառեց իր տոնածառի լույսերը: Սա շատ կարևոր է, որովհետև սիմվոլ է դարձել, որ առաջինը մենք ենք վառելու լույսերը»: Քաղաքապետը իր խոսքում նաև ընդգծեց, որ 2018 թվականին քաղաքի բարեկարգման, անօթևանության խնդրի վերացման և այլ ոլորտներում բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու, իսկ այդ գործում կարևոր է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը: Ընդամենը 1-2 օր հետո՝ դեկտեմբերի 20-ին, վառվելու է նաև վերակառուցված Ռուսթավելի փողոցի լույսերը:

 
 
 

Հարգելի գյումրեցիներ,

29 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջը՝ Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ: 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով քաղաքի բնակֆոնդի մոտ 70 տոկոսը: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակին՝ ուզում եմ իմ երախտիքի խոսք հղել նրանց, ովքեր չնայած Գյումրու համար այդքան ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին հայրենի քաղաքում և լծվեցի քաղաքը շենացնելու բարդ ու պատասխանատու գործին:

 
 
 

Դեկտեմբերի 6-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Հանդիպման սկզբում քաղաքապետը Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ, պատմա-մշակութային հարուստ ժառանգությամբ: Քաղաքապետը խոսեց քաղաքի խնդիրներից, ապա նաև ներկայացրեց Գյումրիում իրականացված և իրականացվող մի շարք ծրագրեր: Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին իր խոսքում ընդգծեց, որ դեկտեմբերի 7-ին ընդառաջ գալով Գյումրի՝ նպատակ ունեն իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու: Դեսպան իր խոսքում նաև ընդգծեց, որ պատրաստակամ են աջակցելու Գյումրուն՝ ֆինանսավորելով որևէ ծրագրի իրականացմանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ առաջիկայում ներկայացնել ծրագիր, միաժամանակ հույս հայտնելով, որ այն կունենա արդյունավետ ընթացք:

 
 
 

Սիրելի ուսանողներ,

Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Անկախ աշխարհագրական սահմաններից, ուսումնական հաստատություններից ու ընտրած մասնագիտությունից՝ օրը խորհրդանշական է ամբողջաշխարհում ուսանողների միավորման հարցում: Ժամանակին համընթաց քայլելու լավագույն զենքն այսօր հարուստ գիտելիքներն են, իսկ դրանք կիրառելը անհրաժեշտություն երկրի զարգացման համար: Հարգելի ուսանողներ, առանց Ձեզ և Ձեր գիտելիքների այսօր դժվար է պատկերացնել մեր երկրի կայուն առաջընթացն ու զարգացումը, սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական գործընթացները: Չկա որևէ ոլորտ՝ լինի դա մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն և այլն, որտեղ առկա չլինի գիտելիքներով հարուստ ուսանողների անհրաժեշտությունն ու հետագայում այդ ոլորտներում նրանց գործունեությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Ուսանողների միջազգային օրվա առիթով, մաղթում եմ բոլորիդ ուսման մեջ հաստատուն կամք, նվիրվածություն, լավատեսություն, գիտելիքների մեծ պաշար և դրանք լավագույնսդրսևորելու մեծ հնարավորություններ:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 56 - 134