Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել փողոցաշինական աշխատանքների պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց աշխատանքներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Քաղաքապետը պատասխանատուներին հորդորեց աշխատել կանոնակարգված՝ պահպանելով քաղաքաշինական բոլոր նորմերը:
Հուլիսի 27-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ փոխքաղաքապետ Ռ.Սանոյանի հանդիպումը Նյու-Յորքի Բրուկլինի հայ համայնքի «Աստղիկներ» երգչախմբի, «Արոնյանի անվան շախմատի ակումբի» սաների, ծնողների և ղեկավարների հետ: Հանդիպումը անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում: «Աստղիկներ» երգչախումբը ստեղծվել է 2015 թվականին Բրուկլինի կիրակնօրյա դպրոցին կից: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Մարիա Սահակյանը: Երգչախմբում ընդգրկված են 4-18 տարեկան երեխաներ:
Հուլիսի 13-ին Մհեր Մկրտչյան 47/6 հասցեում հիմք դրվեց «Հովհաննես Օյունջյան» համերգասրահի կառուցմանը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել նյույորքաբնակ բարերար, «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ մեծ բարերաի ծննդյան օրը: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց բժկին ծննդյան օրվա կապակցությամբ, ապա խոսեց մեծ բարերարի գործունեության, մինչ այս Գյումրիում իրականացրած ծրագրերի մասին. -Շատ մեծ մարդ եք, շատ մեծ բարերար եք, մարդ որը նորից ուզում է այստեղ կառուցել: Մեկ տարի առաջ, երբ բացում էինք «Վարդուհի» արվեստի դպրոցը՝ այդ ժամանկ բժիշկն ասեց, որ մի շենք էլ է ուզում կառուցել, համերգասրահ, որը չկա մեր քաղաքում: Այս շենքերի կառուցմամբ դուք համալրեցիք այս թաղամասը, նպաստեցիք թաղամասի երեխաների կրթական, մշակութային դաստիարակությանը: Հայ ազգը, գյումրեցին կյանքում Ձեզ չի մոռանա,-ավելացրեց քաղաքապետը:
Սիրելի´ հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ը հայ ժողովրդի համար պատմական օր է: Մոտ երկու տասնամյակ առաջ հայ ժողովուրդն իր քվեարկությամբ պատմական քայլ կատարեց դեպի իրավական պետություն, հիմքում ունենալով համամարդկային արժեքները: Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը հանդես է գալիս որպես լավագույն երաշխիք մի երկրի քաղաքացիների համար, ովքեր երկար են պայքարել ինքնիշխան, ազատ ու իրավական պետության համար: 2015 թվականին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք միտված են երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն, քաղաքացիական հասարակության դերը երկրի կառավարման գործընթացին ընդլայնելուն: Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն և կայուն առաջընթաց:
Գյումրու Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող 5 ընտանիք տեղափովեց նոր հասցե: Վերը նշված հանրակացարանի բնակիչներին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրանց հետ խոսեց նոր հասցեի սենյակներ տեղափոխվելու իրենց տրամադրվածության, տեղափոխման և մի շարք այլ հարցերի մասին: Այնուհետ քաղաքապետը բնակիչներին փոխանցեց Սավոյան 4 հասցեի շենքում գտնվող իրենց սենյակների բանալիները: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպումից հետո բնակիչները ուղևորվեցին նոր հասցե՝ ուղեկցությամբ քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանի:
էջ 47 - 134