Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեկության օրվա կապացությամբ։ Գարնանային այս հրաշալի տոնը ևս մեկ առիթ է մեր անսահման սերն ու երախտիքը հայտնելու ձեզ։ Հայոց հինավուրց պատմությունն ապացուցել է, որ հայ կինը եղել եւ այսօր էլ շարունակում է մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը: Անգնահատելի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության և ազգային նկարագրի պահպանման գործում։ Բոլոր ժամանակներում հայ կինն առանձնանալով անսահման նվիրվածությամբ, բարությամբ ու հոգատարությամբ՝ իր փխրուն ուսերին կրել է ընտանիքի ամրության պատասխանատվությունը, հաղթահարել դժվարությունները և լավատեսությամբ լցրել իրեն շրջապատող աշխարհը։

 
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:

Վարչապետը Գյումրի էր եկել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ թվով արդեն երկրորդ նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Նրան ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ: Վարչապետին Գյումրու կայարանում դիմավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը նախ շրջեց Գյումրու վագոնային և լոկոմոտիվային դեպոներում, ապա քայլեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցով, տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, հետաքրքրվեց խնդիրներով, տվեց հանձնարարականներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդ ընթացքում ներկայացրեց Տիգրան Մեծ փողոցում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

 
 
 

Թատրոնի հարգարժան նվիրյալներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թատերարվեստը բոլոր ժամանակներում իր ուրույն տեղն է զբաղեցրել սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր և մշակութային կյանքի հարստացման գործում: Մեր թատերարվեստի ավելի քան 2000-ամյա պատմության ընթացքում Հայ բեմը թատերարվեստի համաշխարհային ճանաչման շատ դեմքեր է ունեցել: Մեր թատրոնում այսօր էլ աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ և ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունն ու դերը: Առանձնակի ուշում եմ շեշտել Գյումրու թատերարվեստի գործիչներին և իմ երախտիքի ու շնորհակալության խոսքը հղել նրանց իրենց նվիրվածության և կատարած ահռելի աշխատանքի համար:

 
 
 

Սիրելի՛ կանայք

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու սիրո և երախտագիտության այն զգացումը, որը մենք տածում ենք ձեր հանդեպ: Անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքների կայացման, մատաղ սերնդի դաստիարակման և ազգային ավանդույթների պահպանման գործում:

Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքը: Հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել բոլոր դժվարությունները, լավատեսություն և ներդաշնակություն տարածել ամենուր:

Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի առթիվ՝ մաղթելով ձեզ քաջառողջություն, անսահման սեր ու երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանիքներում մշտապես լինի խաղաղություն ու բարեկեցություն:

 
 
 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողները, շինարարները և բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված ծրագրով իրականացվող փողոցաշինական աշխատանքների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ծրագրի առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքները: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պայմանագրերը երկարաձգել մինչև սույն թվականի հունիսի 30-ը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ծրագրի երկրորդ փուլին, խոսվեց այդ փուլի առաջին մրցութային փաթեթում ընդգրկվելիք փողոցների ցանկի, առաջիկա անելիքների մասին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 41 42 43 44 45 46 47 48 49 50 Հաջորդ > Վերջ >>

էջ 42 - 134