Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ: Հայ ժողովրդի ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր պայքարն ու երազանքը իրականություն դարձավ 1991թվականի սեպտեմբերի 21-ին: Հայ ժողովուրդը միայն իրեն բնորոշ կամքով, տոկունությամբ և միասնականությամբ ձեռք բերեց այն գերագույն արժեքը, որն ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է:

Հայաստանի անկախ պետությունն այլևս կայացած իրողություն է և այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է անել հնարավորը, որպեսզի մեր պապերի դարավոր երազանքը մնա անսասան:

Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ մեր երկրին կայուն զարգացում, խաղաղ երկինք, իսկ մեր ժողովրդին՝ քաջառողջություն, բարեկեցություն: Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան

 
 

Սեպտեմբերի 21-ին Գյումրու «Սև Բերդ» հուշահամալիրում մեկնարկեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր խոսքի սկզբում նախ ներկաներին շնորհավորեց Հայաստանի անկախության 27-ամյակի, ապա նաև՝ գիտաժողովի կապակցությամբ: Քաղաքատն իր խոսքում մասնավորապես նշեց. «Այսօր պատահական չէ գիտաժողովի անցկացումը Գյումրիում, քանի որ այն նվիրված լինելով ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել դեռևս հիմնախդիրներով հագեցած գոտու վրա՝ փորձելով կոտրել քաղաքի «աղետի գոտի» հանդիսանալու կարծրատիպը»: Քաղաքապետն իր խոսքում կարևորեց նաև գիտաժողովին «Օգնության ձեռք» հեղինակային նախագծի զուգահեռաբար իրականացումը Գյումրիում, որի շրջանակում երկրաշարժի արդյունքում տուժած շուրջ 400 հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի պատվիրակության և արտասահմանից ժամանած հյուրերի կողմից ցուցաբերվել է մասնագիտական բժշկական օգնություն: Քաղաքապետը խոսեց Շիրակի մարզում և Գյումրիում առողջապահական ոլորտում առկա խնդիրներից, մասնագետ բժիշկների պակասից, այդ խնդիրների ուղղությամբ տարվելիք աշխատանքների ահրաժեշտությունից:

 
 
 

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Համամարդկային արժեքների ձևավորման, քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների հարատևության հիմքում մշտապես եղել եւ մնում է ազգային գիրը, իսկ կրթված ու զարգացած հասարակությունը՝ երկրի կայուն առաջընթացի հիմքը: Դեպի գիտելիքի աշխարհ տանող այս օրն առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել հատկապես առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն: Օրվա առիթով շնորհավորում եմ նաև մանկավարժներին ու կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, քանզի հենց նրանց ուսերին է դրված կրթված և դաստիարակված հասարակություն ունենալու բարդ ու պատասխանատու այդ գործը: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով լի տարի:

 
 
 

Օգոստոսի 28-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր Լիբանանի Զահլե քաղաքի քաղաքապետ Ասադ Զղեիբը: Պատվիրակությունը Հայաստանում է Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցության արդյունքում: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության այցը Գյումրի, ապա հյուրերին ներկայացրեց պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին իր վարք ու բարքով, նիստ ու կացով: Քաղաքապետն իր խոսքում պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության և կապերի ամրապնդման: Զահլե քաղաքի քաղաքապետը ևս խոսեց համագործակցության պատրաստակամության և կապերի ամրապնդման մասին:

 
 
 

Սիրելի՛ երիտասարդներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և հայ երիտասարդն դա ամեն անգամ կարողանում է ապացուցել իր համախմբվածության, անկոտրում կամքի և նպատակասլացության շնորհիվ: Ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը: Կարևորելով երիտասարդության դերը հասարակական, քաղաքական և սոցիալտնտեսական ոլորտներում՝ վստահեցնում եմ, որ Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր հայրենի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ այս հրաշատլի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, լավատեսություն և նպատակասլացություն:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 41 42 43 44 45 46 47 48 49 50 Հաջորդ > Վերջ >>

էջ 46 - 134