Հյուսիսային Օսիայի Հանրապետության Ալանիա մայրաքաղաքում անցկացված «Ժողովրդական պարի 8-րդ միջազգային փառատոն»-ում առաջին անգամ Գյումրին ներկայացնելու եւ արժանապատիվ մասնակցության համար Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի «Անի» պարային համույթի պարող-պարուհիներին եւ գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանին, «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկտորյա Մատինյանին և սաներին: «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը պատմեց փառատոնի, դրա ընթացքի ու գրանցած հաջողությունների մասին:
Հարգելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարումն ունեցող տարիքային խումբն է, հասարակության շարժիչ ուժը և ապագայի հենարանը: Երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու հայրենի քաղաքի կայուն զարգացման, հզորացման, ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պարտականությունը:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երիտասարդական կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց ծրագրային և անմիջական գործունեությամբ մշտապես առաջակցում են քաղաքապետարանին: Վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր հայրենի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը:
Նոյեմբերի 9-ին, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նորանշանակ պետ Լիլիթ Թովմասյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Գյումրու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցային ծրագրեր, ծանոթանալ երիտասարդության ոլորտի հնարավորությունների ռեսուրսին, զարգացնել երիտասարդական քաղաքականության՝ արդեն իսկ որդեգրած ուղղությունները: Հանդիպման ընթացքում երիտասարդները հանդես են եկել առաջարկներով, խոսել իրենց ծրագրերից, միաժամանակ պատրաստակամություն հայտնել համագործակության:
Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Սիրելի ուսուցիչներ, կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ, անգնահատելի է ձեր դերը ապագա սերունդների կրթության ու դաստիարակության ամենաբարդ ու պատասխանատու գործում: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է և անսահման նվիրվածություն յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: Մանկավարժների ջանքերով է յուրաքանչյուրիս կյանքում ուրվագծվում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը հետագայում դառնում է ուղեցույցը ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր պետության կենսագործունեության և ամրության հիմքում որակյալ կրթություն ստացած և բանիմաց քաղաքացին է, իսկ այդ գործում ամենամեծ դերակատարությունն ուսուցչինն է: Դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ զավակ ձևավորելն է:
Սիրելի՛ գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթիվ: Սպասված և սիրված տոն, որ միավորում է բոլոր նրանց ում համար թանկ է Գյումրին: Աղետ տեսած մեր քաղաքն այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, և հենց այդ կարգախոսով այսօր տոնում է իր օրը: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքը բոլորիս աչքի առաջ վեր է հառնում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ: Հիմնանորոգվում ու բարեկարգվում են գլխավոր ու թաղային նշանակության փողոցներ, վերակառուցվում են այգիներ, արդիականացվում է քաղաքի լուսավորության ցանցը, բարեկարգվում են թաղամասեր: Միայն փողոցաշինական ոլորտում այս պահին Գյումրիում իրականացվում է 3 խոշոր ծրագիր: Գյումրին օր-օրի ծաղկելով վերածվում է ավելի գեղեցիկ ու հարմարավետ քաղաքի: Բոլոր ժամանակների մշակութային, սպորտային մայրաքաղաք Գյումրին մշտապես կարողանում է իր հաշվին գրանցել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ՝ միայն գյումրեցուն բնորոշ յուրահատուկ թասիբով և անկոտրում կամքով կկարողանանք հաղթահարել առաջ եկող բոլոր դժվարությունները ու վստահ քայլերով շարժվել առաջ: Եկեք տանտիրոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ կողք կողքի կանգնենք, միասին արարենք ու միասին շենացնենք մեր քաղաքը, միաժամանակ նույն հոգատարությամբ խնամենք ու պահպանենք մեր սիրելի քաղաքի ամեն մի քարն ու թուփը:
էջ 45 - 134