Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեծարելու աշխատավորին, գնահատելու նրա արարումն ու աշխատանքը: Թե՛ Հայաստանի սահմաններում, թե՛ դրանից դուրս հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել աշխատելու և արարելու մեծ ձգտումով, ստեղծագործական անսպառ մտքով։ Մեր քաղաքում աշխատատեղերի ստեղծման, արժանապատիվ վաստակի հնարավորությունների մեծացման համար այսօր մենք ներդնում ենք բոլոր ջանքերը։ Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթելով քաջ առողջություն, անսպառ եռանդ և բարեկեցություն։

 

 
 

Պարարվեստի հարգելի գործիչներ,

1982 թվականից սկսած ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոն, որ բոլորիս հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ամփոփելու ոլորտում կատարված աշխատանքները, գնահատելու ձեռքբերումները, արժևորելու ոլորտի երախտավորներին՝ երախտիքի խոսք հղելով պարարվեստում ունեցած մեծ ավանդի համար:

 

 
 
 

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ցեղասպանություն, որին անմեղ զոհ դարձավ 1.5 մլն հայ: Մեկ դարից ավելի է անցել այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի մի ոճրագործություն, որն ուղղված էր հայ ժողովրդի բնաջնջմանը: Հայի ինքնության վերացման դեմ ուղղված սարսափելի ոճիրն առ այսօր յուրաքանչյուր հայի հոգում դրոշմված է որպես խորը և անդառնալի իրողություն:

 

 
 
 

Ապրիլի 23-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորին և իսրայելական «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԻ տնօրեն Հայկ Մաղաքյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Գյումրիի տարածքում նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտու (այսուհետ՝ «Լոգիստիկ ԱՏԳ»), դրա իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների և մի շարք այլ հարցերի մասին: Ցվի Կան-Տորն իր խոսքում նշեց, որ վերը նշված ծրագրի հայտն առաջիկա օրերին պաշտոնապես կներկայացվի ՀՀ կառավարություն, այն պետք է քննարկի, հաստատի կառավարությունում, դրա հիման վրա կայացվի կառավարության որոշում, որին կհաջորդի մի շարք կառույցների հետ պայմանագրերի կնքման գործընթաց: Վերը նշված գործընթացներով պայմանավորված ՝ ծրագրի իրականացման հստակ ժամկետ Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորին դժվարացավ նշել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ խոսեց քաղաքի մուտքից լոգիստիկ կենտրոն տանող շրջանցող ճանապարհի կառուցման մասով տարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ այս պահին իրականացվում են ճանապարհի նախագծման աշխատանքները:

 
 
 

Ապրիլի 19-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբի: Քաղաքապետը ողջունեց նորանշանակ դեսպանի այցը Գյումրի, ապա խոսեց մի շարք ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության մասին, մասնավորապես, առանձնացնելով խնայողական էներգիայի, տարբեր տեսակի ապրանքների արտահանման և իրացման ոլորտը: Դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբի իր հերթին խոսեց հետագա հնարավոր համագործակցության, դրա համար տարվելիք աշխատանքների մասին: Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ Արաբական Միացյալ Եմիրություններից տարեկան մոտ 11.000 զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացվում դեպի Զվարթնոց օդանավակայան: Քաղաքապետը, խոսելով տուրիզմի զարգացման ոլորտում Գյումրու ունեցած պոտենցիալի մասին, շեշտադրեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանի առկայությունը: Քաղաքապետը դեսպանին առաջարկեց քննարկել և հնարավորության դեպքում Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի «Շիրակ» օդանավակայան չվերթ իրականացնել, որն իր հերթին կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը Գյումրիում:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 41 42 43 44 45 46 47 48 49 50 Հաջորդ > Վերջ >>

էջ 41 - 134