Դեկտեմբերի 20-ին մեծ հանդիսությամբ և տոնական բարձր տրամադրությամբ վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Քաղաքի գլխավոր եղևնու բարձրությունը 27 մետր է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապացկությամբ: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց. «Ամբողջ Հանրապետությունում այսօր Գյումրին նորից առաջինը վառեց իր տոնածառի լույսերը, ոնց որ միշտ արվում է»: Քաղաքապետը իր խոսքում նաև ընդգծեց, որ 2019 թվականին ևս քաղաքի բարեկարգման, անօթևանության խնդրի վերացման և այլ ոլորտներում բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու, իսկ այդ գործում կարևոր է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը:
Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում կառուցված 12 սոցիալական բնակարանների բնակիչները դեկտեմբերի 19-ին տոնեցին բնակարանամուտ, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի:
Հարգելի գյումրեցինե՛ր,
30 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետի գոտու և ,մասնավորապես, յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ դեկտեմբերի 7-ը դրոշմված է յուրովի: Րոպեների ընթացքում հազարավոր ճակատագրեր խեղվեցին, հազարավոր մանուկներ որբացան, ավերվեց քաղաքի բնակֆոնդի մոտ 70 տոկոսը: Արտադրական հզոր տնտեսության համբավ ունեցող Գյումրին հայտնվեց ծանր կացության մեջ:
Սիրելի՛ ուսանողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքն ուսանողներն են: Չկա որևէ ոլորտ, որտեղ առկա չլինի գիտելիքներով հարուստ ուսանողների անհրաժեշտությունն ու հետագայում այդ ոլորտներում նույն այդ ուսանողների գործունեությունը: Ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև հետագա կյանքի կայուն առաջընթացի հիմքն են: Հարգելի՛ ուսանողներ, ձեր ուսերին է դրված մեր երկրի զարգացման բարդ ու պատասխանատու գործը: Առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական ցանկացած գործընթաց:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Ուսանողների միջազգային օրվա առիթով, մաղթում եմ բոլորիդ նորանոր բարձունքներ, նվիրվածություն, լավատեսություն, գիտելիքների և հմտությունների մեծ պաշար, որոնք կկարողանաք լավագույնս դրսևորել ի շահ մեր պետության և ի շահ մեր հասարակության:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս «Yerevan Jazz Fest»-2018-ի մեկ օրը անցկացվեց Գյումրիում։ Նոյեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիստատեսին ջազային տոն պարգեւեցին աշխարհահռչակ ջազ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը, Ռաֆայել Պետրոսյան քառյակն ու Կարեն Գրիգորյան քառյակը։ Երեկոյի ընթացքում աշխարհահռչակ ջազ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը Գյումրիում ջազային ավանդների զարգացմանը նպաստելու եւ մշակութային ակտիվ համագործակցության համար պարգեւատրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհակալագրով:
էջ 44 - 134