Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողներ, շինարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ծրագրի առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների մասին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պայմանագրերը երկարաձգել մինչև սույն թվականի հունիսի 30-ը:
Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առիթով Շիրակի կայազորում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, ԵԿՄ անդամներ, զինվորականներ: Քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ, ապա ներկաներին փոխանցեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը, որտեղ անդրադարձ էր կատարված բանակի ստեղծմանը, կայացմանն ու հզորացմանը. «Այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ: Լինելով անկախությունը վերականգնած երկրի առաջին պետական կառույցը՝ մեր բանակը փառավոր հաղթանակ տարավ պարտադրված պատերազմում՝ դառնալով Հայրենիքի սահմանների հուսալի պաշտպան և հետագա բոլոր տարիներին կարողացավ անառիկ պահել մեր երկրի սահմանները՝ արժանանալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր տիտղոսին: Այսօր էլ բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց հոբելյականական 25-ամյակը։ Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետի տեղակալ ներկայացուցիչներ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի։ Գյումրու մշակութային կյանքում ունեցած ներդրման, սիմֆոնիկ երաժշտության պրոպագանդման և տարածման և հոբելյանական 25-ամյակի կապակցությամբ նվագախումբը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով։
Պաշտոնական այցով Գյումրիում էր Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին հունվարի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա կողմերը խոսեցին երկու երկրների միջև առկա հարաբերություններից, մինչ այս իրականացված ծրագրերից: Քաղաքապետը դեսպանին ներկայացրեց Գյումրին՝ միաժամանակ առանձնացնելով հնարավոր ոլորտներն հետագա համագործակցության համար: Դեսպանն իր հերթին խոսեց առաջիկա ծրագրերի և անելիքների մասին, ապա իր խոսքում նշեց, թե Ֆրանսիայում ոչ բոլորը գիտեն Գյումրու մասին, բայց Լենինականի մասին գիտեն բոլորը:
էջ 43 - 134