Գյումրու քաղաքապետարանը ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի № 660 որոշմամբ հաստատված «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության» կարգի համաձայն իրականացնում է իրազեկում՝ համաձայնեցման ներկայացված Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի թիվ 95/2 առևտրի սրահի ընդլայնման և Ռիժկովի փողոց թիվ 3 հասցեով պատկերասրահի նախագծային առաջարկությունների վերաբերյալ:
Գյումրու քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում աղբատար ավտոմեքենաների վարորդների:
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2014 թվականի հունիսի 1-ին ժամը՝ 11:00-ից 15:00-ն Գյումրու քաղաքապետարանը և «Վորլդ Վիժոն Հայաստան» կազմակերպության Գյումրու տարածքային զարգացման գրասենյակի հետ համատեղ Գյումրու թատերական հրապարակում անցկացնելու է Երեխաների պաշպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վաղը` մայիսի 17-ին քաղաքի բոլոր թանգարանների դռները բաց են այցելուների համար:
Գյումրիում համերգային դահլիճ կառուցելու նպատակով <<Ֆիլհարմոնիա>> պրոդյուսերական կենտրոնը կազմակերպում է բարեգործական համերգների շարք, որի մեկնարկը տրվելու է Գյումրիից: Ակցիայի բացումը տեղի կունենա ս/թ հունիսի 21-ին ժամը 14:00-ին Կինոհոկտեմբեր դահլիճում:
էջ 160 - 176