Տեղեկացնում ենք, որ Հայաստանի գրողների միությունը մշակել և իրականացնում է մեր գրականության դասական և ժամանակակից արժեքների տարածմանն ու գնահատությանը, գրական զարգացման գործընթացի քննությանը, գրական միջազգային կապերին, թարգմանություններին նվիրված բազմազան ծրագրեր:
Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2014թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում: Նախապես հերթագրման համար անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ քաղաքապետարանի <<Քարտուղարություն>> բաժին` հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ից 17:00-ն:
2014 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղադրվել և գործում է ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամար՝ 060 613 – 613, որի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հուզող և խնդրո առարկա հանդիսացող անշարժ գույքի կադաստրային արժեքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն՝ գույքահարկի և հողի հարկի բազաներում տեղ գտած սխալների, բացթողումների ուղղման և շտկման համար:
Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը հայտարարում է 2015 թվականի պետական կառավարման ոլորտի մասնագետների փորձի փոխանակման ծրագիր
Հայտարարում ենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում ժամը 13:00-ից 17:00-ն տեղի է ունենալու ֆինանսական էքսպո-ցուցահանդես՝ ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ «Իմ ֆինանսների միամսյակ» լայնածավալ միջոցառումների ամենամյա ծրագրի շրջանակում:
էջ 155 - 176