Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման մրցութային հանձնաժողովը հայտարարում է ներքոհիշյալ հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ:
Հարգելի գյումրեցիներ,
Հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական երեկոյին, որը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը` 20:30-ին Վարդանանց հրապարակում: Տոնական բազմաժանր երեկոյին մասնակցում են՝
Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան, Ռազմիկ Ամյան, Համլետ Գևորգյան, Սոֆի Մխեյան, Գուրգեն Դաբաղյան, Մուրադ Մալխասյան, «Գյումրի» ժող. Պարերի համույթ, Գագիկ Մալխասյան, Օպերային երգչուհի Լեոնորա (Արևիկ Գրիգորյան), Ալիկ Գյունաշյան, «Բամբիռ», ինչպես նաև՝ շրջանավարտներին հատուկ շնորհավորելու համար ԱՄՆ-ից ժամանած Հովհաննես Շահբազյան:
Հարգելի գյումրեցիներ,
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Միջազգային Օլիմպիական Օրվան նվիրված միջոցառման հետ պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 22-ին , ժամը 08:00-13:00-ը Վարդանանց հրապարակը փակ կլինի երթևեկության համար:
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2014 թվականի հունիսի 12-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:
2014 թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում
էջ 159 - 176