Սիրելի գյումրեցիներ, դեկտեմբերի 20-ին, ժամը 18-ին հրավիրում ենք բոլորին Գյումրիի կենտրոնական հրապարակ` միասին վառելու քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը:
Գյումրու քաղաքապետարանից հայտնում են՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տրամադրած 45 մլն դրամի բաշխումը կատարվելու է հետևյալ կարգով:
Ծրագրի շահառու են հադիսանում ժամանակավոր կացարաններում բնակվող 3167 ընտանիքները: Դեկտեմբերի 17-21-ը նշված բնակիչները կարող են դիմել Գ. Նժդեհի հրապարակ 1/7 հասցեով՝ չարաշահումներից խուսափելու համար ներկայացնելով անձնագիր և վերջին ամիսների կոմունալ վճարումների կտրոններ:
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:
Աշխատակազմի քարտուղար՝ Ռ.Ասատրյան
Ամանորյա տոներին ընդառաջ` Գյումրու քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ից 20-ը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթը: Մրցույթի անվանակարգերն են լավագույն տոնական ձևավորված հետևյալ տարածքները՝
1. բնակելի
2. բակային
3. ուսումնական
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 12-ից 14-ը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին հարակից Թատերական հրապարակում «Ժառանգություն» կուսակցության կողմից անցկացվելիք զանգվածային հրապարակային միջոցառման վերաբերյալ իրազեկումը ընդունվել է ի գիտություն:
էջ 153 - 176