Սիրելի գյումրեցինե՛ր,
Հոկտեմբերի 1-ին Գյումրին նշում է քաղաքի օրը, որի շրջանակներում քաղաքի բոլոր հատվածներում այդ օրն անցկացվելու են տարատեսակ միջոցառումներ:Հոկտեմբերի 1-ին բոլորին սիրով հրավիրում ենք միասին տոնելու Գյումրու օրը և մասնակիցը դառնալու անցկացվելիք միջոցառումներին:
Ստորև ներկայացվում է անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը.
Վթարային ջրանջատում Գյումրիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 26 ժամը 10:00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Երկաթ-գծի ավանի, Նորավան թաղամասի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և անհատական տների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների, Ախուրյանի խճուղու 2ա շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են.
Գյումրու քաղաքապետարան-«Հանրային տրանսպորտի վերահսկում և սպասարկման ոլորտի բարելավում» ծրագրի ներկայացուցիչների քննարկումների արդյունքում կայացվել է որոշում, սույն թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու հանրային տրանսպորտը սպասարկող թիվ 25 համարի միկրոավտոբուսային երթուղու սպասարկման ժամերը երկարացնել մինչև ժամը 22:00-ն: Փորձաշրջանից հետո, ուղևորահոսք ունենալու պարագայում, կորոշվի թիվ 25 համարի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղու համար սահմանել նոր ժամանակացույց:
Հարգելի գյումրեցիներ,
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում կկայանա շքերթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ:
2017 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
էջ 124 - 176