Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն» Գյումրու Երիտասարդական Պալատում իրականացնում է վրացերենի ուսուցողական ծրագիր տարատարիք սովորողների համար: Պարապմունքները սկսվելու են 2018թ.հունվարից: Այն կվարի վրացերենի մասնագետ Ալլա Հովհաննիսյանը: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը`

http://www.mskh.am/am/72579:

Մանրամասների համար կտեղեկացվի լրացուցիչ:

 
 

ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Մանրամասն  ծանոթացե՛ք այստեղ` 1, 2,

 
 

Հարգելի´ քաղաքացիներ

25.11.2017թ, ժամը 14:00-ին Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում (հասցե՝ Գ. Նժդեհի 11) տեղի կունենա ԲԻ ԷՅ ԷՍ փաստաբանական կազմակերպության իրավաբանների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը, նմանատիպ խնդիրների լուծման ուղիները (բանակցությունների վարում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, ժամանակացույցի ձեռքբերում և այլն) և տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն:

 

 
 
 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի վարչական չենքում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած հանրային բաց լսման,քննարկման վերաբերյալ

 
 

«Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկը աշխատանքի է հրավիրում բենզասղոցով (դռուժբա) աշխատող մասնագետների: Մանրամասների համար դիմել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ ՝ հետևյալ հեռախոսահամարով 0312 2 22 14:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 121 122 123 124 125 126 127 128 129 130 Հաջորդ > Վերջ >>

էջ 121 - 176