Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

2017 թվականին ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում բազմաթիվ միջոցառումներով նշանավորում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկու երկրների միջև տևական ու ամուր գործընկերության 25 ամյակը: 25-ամյա հոբելյանին նվիրված «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրիում Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի կունենա «Անսահմանափակ շարժում» խորագիրը կրող ներառական պար-ներկայացումը:

Մուտքն ազատ է:

 
 

Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ սույն թվականի նոյեմբերի 3-ից 5-ը Գյումրու «Սև բերդ» ամրոցում 1-ին անգամ կանցկացվի Արցախյան մարտերում զոհվածների հիշատակին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշար: Հուշամրցաշարի բացումը նոյեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին: Հուշամրցաշարի անցկացման օրերին «Սև բերդ» ամրոց մուտքն ազատ է:

Հուշամրցաշարն անցկացվում է «Բալասանյան ընտանիք» հիմնադրամի հովանավորությամբ

Շիրակի մարզի բռցնքամարտի ֆեդերացիա

 
 

2017 թվականի նոյեմբերի 06-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 

Հարգելի Գործարարներ,

Երևանի Առևտրաարդյունաբերական Պալատը և "ԻՎԵՆՍԵՆԹՐ" միջոցառումների սպասարկման կենտրոնը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից ժամանած ընկերությունների հետ կազմակերպվող Հայ-Ռուսական բիզնես ֆորումին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 26-ին ժ.11:00-ին Էլիտ Պլազա բիզնես-կենտրոնում՝ Մ. Խորենացի 15 հասցեով: Գրանցման համար մոտենալ 10:30-11:00:

 
 

Հարգելի համաքաղաքացիներ,

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն՝ քաղաքի մաքրման գործում: Քաղաքապետարանը հնարավորություն ունի տրամադրել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար:

Անհրաժեշտության դեպքում զանգահարել 0312 2-22-14 հեռախոսահամարով:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 121 122 123 124 125 126 127 128 129 130 Հաջորդ > Վերջ >>

էջ 122 - 176