Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, Գյումրու օրվա տոնական միջոցառումների շրջանակներում Վարդանանց հրապարակում կայանալիք համերգից անմիջապես հետո, ավտոբուսները ուղևորներին Վարդանանց հրապարակից անվճար կտեղափոխեն «Անի», «Մուշ» թաղամասերի և «Երևանյան խճուղու» ուղղությամբ:
2017 թվականի հոկտեմբերի 06-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով սույն թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 07:00-ից մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Վարդանանց հրապարակի՝ Սպանդարյան- Ս.Համբարձումյան փողոցների միջանկյալ հատվածը:
էջ 123 - 176