Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/04 կոդով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ պողոտաների, Սայաթ Նովա փողոցի, Հայուհու հրապարակի վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՁ «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ները ՝ առաջարկված 2 187 869.73 Եվրո նվազագույն գնով: Շինհրապարակ մուտքի իրավունքը տրվել է 20.07.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում կտրվի առաջիկա օրերին: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն:
Սույն թվականի հուլիսի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի շենքում (հասցե՝ ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, 3-րդ հարկի նիստերի դահլիճ) տեղի կունենա ՀԳՇՆ (Հայգյուղշիննախագիծ) ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում» փաստաթղթի շրջանակում իրականացվող Գյումրի քաղաքի կոյուղու համակարգի և Շիրակի մարզի Այգաբաց և Հայկավան գյուղերի ջրամատակարարման (Լոտ 1.3) նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ`
ՀԳՇՆ ընկերությունում, հասցե` Երևան, Կիևյան 16, հեռ. 26-28-31, 27-43-06:
ք.Գյումրու քաղաքապետարանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2018թ հուլիսի 20-ին, ժամը 12.00-ին Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում տեղի կունենա Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում Գյումրու «Կումայրի» արգելոց պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակում 3-րդ հանրային քննարկում (հիմնական գնահատման փուլ)
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պաշտոնական կայքերում (www.mnp.am, www.atdf.am): Հեռ.՝ 010221568, 094402568
Տեղեկացնում ենք, որ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում անցկացնելու է հանրային միջոցառումներ: Մանրամասներին ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթերում:
էջ 107 - 176