Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Գյումրու քաղաքապետարանի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրն արդեն ընթացքում է: Ծրագրում ընդգրկված Կոմիտաս, Ջիվանի, Աբովյան, Ղորղանյան, Վարպետաց փողոցների, Երևանյան խճուղու, Մուշ 2 թաղամասին մոտեցնեղ ճանապարհի, Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ պողոտաների, Սայաթ Նովա փողոցի, Հայուհու հրապարակի, Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների, Շառլ Ազնավուրի հրապարակի վերականգնման աշխատանքների վերաբերյալ ազդակիր համայնքների ունեցած ցանկացած մտահոգություն, բողոք կամ մեկնաբանություն պետք է բանավոր կամ գրավոր տարբերակով ներկայացվի ծրագիրն իրականացնող սուբյեկտին (Գյումրու համայնքապետարան), և 30- օրյա ժամկետում հարցին ընթացք կտրվի:
Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/05 կոդով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների, Շառլ Ազնավուրի հրապարակի վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ և «Էլեկտրասերվիս» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը՝ առաջարկված 2 256 053.80 Եվրո նվազագույն գնով: Շինհրապարակ մուտքի իրավունքը տրվել է 02.08.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում կտրվի առաջիկա օրերին: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն:
Գյումրու համայնքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման համար Գյումրու համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի փակ դասական աճուրդ
Աճուրդի հաղթողները պետք է համամասնորեն մասնակցեն թաղամասի ճանապարհների և ընդհանուր ինժեներական կոմունիկացիոն ցանցերի նախագծման և կառուցման աշխատանքներին:
Գյումրի համայնքի ղեկավարի կողմից անկացվող համայնքի բնակիչների ընդունելություն
2017 թվականի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է համայնքի 256 բնակիչների ընդունելություն: Բարձրացված 256 հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ:
Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2018 թվականի օգոստոսի 16-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում): Քննարկման հարցը՝ «Գյումրու վարչական տարածքում ավտոկայանատեղերի կազմակերպման ռազմավարության քննարկում»:
էջ 106 - 176