Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

Հարգելի համաքաղաքացիներ,

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 19-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի կունենա աշխատանքային առաջին հանդիպումը՝ ծրագիրը կազմող փորձագետների հետ:

Հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ բոլոր անձանց, կազմակերպություններին, անհատներին խնդրվում է մինչև սույն թվականի օգոստոսի 28-ը ներառյալ մասնակցությունը հաստատել՝ զանգահարելով 0312 2 22 36 հեռախոսահամարով կամ տվյալներն ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին:

Հանդիպման ժամի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կտրամադրվի:

 
 

                                                                Ամփոփաթերթ և Տեղեկանք

«Գյումրու վարչական տարածքում ավտոկայանատեղերի կազմակերպման ռազմավարության քննարկում» հանրային բաց լսման և քննարկման

Ամփոփաթերթ, Տեղեկանք

 
 

Հարգելի համաքաղաքացիներ,

Այս տարի Գերմանիայում 3-րդ անգամ տեղի կունենա Միջմշակութային Արթ Լաբ սեմինար-ծրագիրը,որը համախմբում է Գերմանիայի,կովկասի 3 պետությունների,ինչպես նաև Աբխազիայի և Հյուս.Օսեթիայի 20-30 տարեկան արվեստագետների հետևյալ 7 բնագավառներից. Contemporary dance,Music,Performance Art,Installiation Art,Open Documentary,Illustration,Video Art. Մանրամասն տեղեկություն կարող եք գտնել կից ուղեցույցում:Դիմել կարող են թե՛ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ,թե՛ սփյուռքում բնակվող արտիստները: Շնորհակալ կլինենք,եթե տեղադրեք այս հայտարարությունը ձեր էջում,կամ ուղարկեք բոլոր հետաքրքրվողներին:

 
 
 

Սիրելի գյումրեցիներ,

Եկեք միասին ծրագրենք ինչպես անցկացնել մեր «Քաղաքի օրը»: Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց, պետական և հասարակական կազմակերպություններին՝ տոնական օրվա միջոցառումների իրականացման առնչվող ծրագրի քննարկմանը՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները: Թող «Քաղաքի օրը» դառնա բոլորիս լավագույն մտահղացումների և ծրագրերի իրականացման օր: Ժամկետը՝ մինչև 25 օգոստոսի 2018թ.

Հայտերը ներկայացնել Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին Հեռ՝ 2-22-46, 2-22-45 Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար .

 
 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2018թ օգոստոսի 28-ին` ժամը 12:00-ին, Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում տեղի կունենա Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Կումայրի արգելոց պատմական թանգարանի» փողոցների վերակառուցման ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /չորրորդ քննարկում/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում /ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում/, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218, Գյումրու քաղաքապետարանի և ՀՏԶՀ-ի պաշտոնական կայքերում՝ www.gyumricity.am և www.atdf.am:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

էջ 105 - 176