Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են.

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին, Գյումրու օրվա տոնական միջոցառումների շրջանակներում Վարդանանց հրապարակում կայանալիք համերգից անմիջապես հետո, ավտոբուսները ուղևորներին Վարդանանց հրապարակից անվճար կտեղափոխեն «Անի», «Մուշ» թաղամասերի և «Երևանյան խճուղու» ուղղությամբ:

 
 

«Մաքուր Մոլորակ» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 15-ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն՝ քաղաքի մաքրման գործում: Քաղաքապետարանը հնարավորություն ունի տրամադրել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար:

Անհրաժեշտության դեպքում դիմել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին հեռ` (0312 2-22-26)

 
 

Սիրելի գյումրեցինե՛ր,

Սեպտեմբերի 30-ին Գյումրին նշում է քաղաքի օրը, որի շրջանակներում քաղաքի բոլոր հատվածներում այդ օրն անցկացվելու են տարատեսակ միջոցառումներ: Սեպտեմբերի 30-ին բոլորին սիրով հրավիրում ենք միասին տոնելու Գյումրու օրը և մասնակիցը դառնալու անցկացվելիք միջոցառումներին:

 
 
 

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն՝ քաղաքի մաքրման գործում: Քաղաքապետարանը հնարավորություն ունի տրամադրել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար:

Անհրաժեշտության դեպքում դիմել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին հեռ` (0312 2-22-26)

 
 

2018 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

էջ 104 - 176