Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ծավալուն հարցազրույցով ամփոփեց քաղաքապետի պաշտոնում իր գործունեության անցած վեց ամիսները:
Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը: Մեր երբեմնի ծաղկուն և աշխատավորի քաղաքի համբավ ունեցող Գյումրին 88 ի երկրաշարժից, ապա նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով բազում զրկանքներ կրեց և կորցրեց իր տնտեսական հզորությունները:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար:
Այսօրվանից մեկնարկեց Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը: Միջոցառումների մեկնարկը տվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Մայր Հայաստան» կոչվող հուշահամալիրում` թոռնիկների օգնությամբ ծառ տնկելով:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության համատեղ դեսպան Քեթրին Լիչի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին նաև Լոնդոնի Թեքեյան Մշակութային կենտրոնի նախագահ Վարդան Ուզունյանը և Երևանի Թեքեյան Մշակութային կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:
էջ 128 - 134