Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն օգոստոսի 23-ին ընդունել է "Բազե" համահայկական հավաքի "Շիրակ" ջոկատի մասնակիցներին: Մեր ներկայացուցիչները մրցելույթներին ներկայացել են գերազանց, գրավել ճակատային և ներճակատային առաջին տեղեր:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց և պարգևներ հանձնեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող գյումրեցիներ Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գյումրեցի մարզիկներին միջազգային ասպարեզում Հայաստանի և Գյումրու պատիվը բարձր պահելու համար և նոր հաղթանակներ մաղթեց երիտասարդ մարզիկներին: Այնուհետև քաղաքապետը հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին
Սույն թվականի օգոստոսի 15-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկեց նմանատիպը չունեցող հանրային քննարկում: Հանրային քննարկման էր դրված Վարդանանց հրապարակի եղևնիների հետագա ճակատագիրը, Գյումրու օրհներգի ընտրությունը և Գյումրու կարգախոսի ընտրության չափորոշիչների քննարկումը:
Օգոստոսի 15-ին Գյումրու Կենտրոնական հրապարակում գյումրեցիները և Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները դիմավորեցին հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի նորընծա երիտասարդ չեմպիոն Կարապետ Չալյանին:
Օգոստոսի 13-ին Գյումրու քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ գնացել էին 100 տարեկան Ամալիա տատիկի ծնունդը շնորհավորելու:
էջ 123 - 134