Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Երկուշաբաթի, 24 Նոյեմբեր 2014 15:34

SamvelBalasanyan_2014

  Մեր խորին ցավակցությունը և ափսոսանքն ենք հայտնում ողբերգական պատահարի հետևանքով հայրենանվեր սպաների անժամանակ մահվան կապակցությամբ:
Նրանց անունները հավերժ կգնահատվի հետագա սերունդների կողմից: Կիսելով զոհվածների ընտանիքների, զինակից ընկերների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց՝ մաղթելով համբերություն և տոկունություն:

 
 
Երկուշաբաթի, 24 Նոյեմբեր 2014 14:57

19.12.2012

Գյումրու մայր բուհի` Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 80-ամյա հոբելյանի հադիսավոր միջոցառմանը մասնակցում էր բուհի շրջանավարտ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,

 
 
 
Ուրբաթ, 21 Նոյեմբեր 2014 16:39

Gyumri

Գյումրի (ֆոտոշարք)

 
 
 
Երեքշաբթի, 18 Նոյեմբեր 2014 19:54

 Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքային շրջայց կատարեց Գյումրու ծայրամասային թաղամասերում՝ տեղում ծանոթանալով բազմաբնակարան շենքերի բակային բարեկարգման և կտուրների վերնորոգման աշխատանքներին: Մասնավորապես, քաղաքապետն այցելել է Գարեգին Ա (նախկին՝ Արվելաձե) փողոց՝ հանդիպելով թաղամասի բնակիչների հետ և ծանոթանալով վերջիններիս հուզող հարցերին: Այս տարի վերանորոգվել են թաղամասի 4 բազմաբնակարան շենքերի տանիքները, որոնք երկար տարիներ երբևէ նորոգված չեն եղել: 

 
 
 
Երեքշաբթի, 11 Նոյեմբեր 2014 13:10

 Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին տեղեկացա մեծ ցավով ու ափսոսանքով: Մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, հիրավի, յուրաքանչյուրիս վիշտն է և առիթ է տալիս ավելի խորը մտածելու հետևանքների մասին: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին ու հարազատներին, մաղթելով ոգու արիություն,սփոփանք և համբերություն, իսկ վիրավորներին՝ առողջություն և շուտափույթ ապաքինում:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 91 92 93 94 95 96 97 98 99 100 Հաջորդ > Վերջ >>

էջ 99 - 134