Հունիսի 10-ին կայացավ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը, որին ներկա էին նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Հայ և արտասահմանյան մեծանուն կոմպոզիտորների ստեղծագորոծություներ, լարային ու փողային նվագարանների, դպրոցի երաժշտական խմբերի մատուցմամբ, մոտ երկու ժամ հնչեց դահլիճում` բարձր տրամադրություն փոխանցելով ներկաներին: Երաժշտական դպրոցի ուսուցչական կազմի և սաների մեկ տարվա աշխատանքին ու ամփոփիչ համերգին իրենց բարձր գնահատականը տվեցին, ինչպես փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, այնպես էլ` մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը:
Հունիսի 8-ին, տեղի ունեցավ «Գյումրի-Սիան» ֆորումը, որին մասնակցելու նպատակով Գյումրի էր ժամանել Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությունը՝ Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաններ` Սիանի ժողովրդական կառավարությանը կից արտասահմանյան եւ միգրացիոն գործերի վարչության պետ Լյան Վանցինը, Սիանի միջազգային նավահանգստային գոտու կառավարման կոմիտեի պետ` Յան Մինժույը, չինացի գործարարներ եւ այլք: Բացման խոսքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերին, ապա խոսեց Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտու, Գյումրի-Սիան համագործակցության եւ դրա հետագա խորացման մասին:
Այսօր՝ հունիսի 8-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց պաշտոնական այցով Գյումրի ժամանած Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությունը` Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ, որի կազմում էին ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց հյուրերին՝ շեշտելով հայ և չինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը, այդ թվում՝ Գյումրի և Սիան քաղաքների միջև համագործակցությունը:
Սիրելի փոքրիկներ,
Հարգելի ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ամենալուսավոր տոներից մեկի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնն առանձնահատուկ խորհուրդ ունի` լի ջերմությամբ և սիրով՝ համախմբելով բոլորին այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանությունը, կրթության և առողջապահական խնդիրների լուծումը:
Հարգելի ծնողներ, ձեր ուսերին է դրված երեխաներին կրթելու և առողջ սերունդ դաստիարակելու դժվարին պատասխանատվությունը: Ուստի, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, ձեր ընտանիքներին մաղթում սեր և բարեկեցություն, իսկ մեր երեխաներին՝ երջանիկ, անհոգ մանկություն, անապմ երկինք:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր ազգի ամենանվիրական տոներից մեկի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս տոնն առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուրիս համար, այն խորհրդանշում է հայի ազատատենչ ոգին, ազատ և անկախ պետություն ունենալու դարավոր երազանքն ու հինավուրց հայրենիքի հանդեպ սերն ու ակնածանքը : Չնայած իր կարճատև գոյությանը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը յուրօրինակ կամուրջ հանդիսացավ մեր ժողովրդի փառավոր պատմական անցյալի և նրա ապագայի միջև: Այն հայ ժողովրդին ներշնչեց հավատ և տոկունություն՝ նախանշելով պետականության վերականգնումը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ` մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և կայունություն:
էջ 92 - 134