Հարգելի համաքաղաքացիներ
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն և զսպվածություն: Գյումրուտեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են Ձեզ, որ կլինեն պահանջատեր և հետևողական, որպեսզի կատարված զազրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ:
Այսօր՝ հունվարի 18-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել է հանդիպում-խորհրդակցություն, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ս.Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Ա. Գրիգորյանը:
Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է: Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ուհարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Շիրակի մարզի Փրկարարական վարչության պատասխանատուներին: Ողջունելով փրկարարներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել վերջիններիս հետ Գյումրու քաղաքապետարանի համակարգված և ակտիվ աշխատանքը: Նոր տարվա նախաշեմին, քաղաքապետը հույս է հայտնել, որ հետագայում ակտիվ համագործակցությունը կշարունակվի, որը կապահովի բնակչության առավել պաշտպանվածություն արտակարգ իրավիճակներում: Իր հերթին ՇՄ Փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը
էջ 97 - 134