Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի հուլիսի 17-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է Հ. Շիրազի և Ավ. Իսահակյանի հուշամեդալների էսքիզների մրցույթ: Ստորև ներկայացված են պայմանները և ժամկետները:
Մանրամասների համար դիմել Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին, աշխատանքային օրերին, ժամը ՝ 09.00-18.00-ն հետևյալ հեռախոսահամարներով՝ 0312 2 22 45, 0312 2 22 46
Քանդակագործության Միջազգային Սիմպոզիումի մասնակցության հրավեր:
Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանը իրականացնում է քանդակագործական աշխատանքների փակ մրցույթ, որի ընթացքում ընտրված լավագույն 9 հեղինակները կմասնակցեն Քանդակագործության Գյումրու Երկրորդ Միջազգային երիտասարդական Սիմպոզիումին:
Սիրելի շրջանավարտներ, հարգելի գյումրեցիներ, հունիսի 27-ին նախատեսված համաքաղաքային Վերջին Զանգի միջացառումը եղանակային պայմանների պատճառով հետաձգվում է:
Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2015թ. հունիսի 30-ին, ժամը 12:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:
էջ 146 - 176