ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի ներքոգրյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի մարտի 25-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Հարգելի՛ պարոն Ավոյան, որքան հասկացա Ձեր նամակի բովանդակությունից Ազգային Ժողովի պատգամավորների հետ իմ նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը «Շիրակ» հայրենակցական միության ներակայացուցիչներին չհրավիրելը ընկալվել է որպես միության հետ չհամագործակցելու, Գյումրիից դուրս բնակվող մեր հայրենակիցներին անտեսելու կամ որևէ մեկի մտքերը սեփականաշնորհելու ցանկություն:
ԱԺ պատգամավորների հետ հանդիպումից հետո նախատեսված է բավական լայն ձևաչափով հանդիպում-քննարկում մեր քաղաքի խնդիրների շուրջ, որին հրավիրված են լինելու Գյումրու զարգացմամբ շահագրգիռ տարբեր կառույցներ, այդ թվում` «Շիրակ» միությունը:
Ի պատասխան «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հաղորդագրության, Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են՝
Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով և որևէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետին է դիմել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառում անցկացնելու նպատակով, ինչը ընդունվել է ի գիտություն: Այս մասին մարտի 2-ին պատշաճ կարգով տեղյակ է պահվել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, քանի որ մարտի 7-ին, ժամը՝ 11-ից 23-ը, Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել նաև «Ժառանգություն» կուսակցությունը:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Մարտիրոսյան
Ի պատասխան Ձեր՝ 2015 թվականի փետրվարի 23-ի «Ժառանգություն» կուսակցության կողմից 2015 թվականի մարտի 5-25-ը ժամը 11:00-23:00 ընկած ժամանակահատվածում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնին հարակից թատերական հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացման վերաբերյալ NN Ժ-59/15- Ժ-079/15 իրազեկման հայտերի (Գյումրու քաղաքապետարանում մուտքագրված 26.02.2015 թվականի N Դ/2113-15 թվագրմամբ)՝ հայտնում ենք, որ իրազեկումները ընդունվել են ի գիտություն,
էջ 150 - 176