Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

  «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին Գյումրի քաղաքի կողմից ներկայացվելիք հայտի պատրաստման հանձնախումբը հրավիրում է Գյումրու երիտասարդական հասարակական կազմակերպություններին, կենտրոններին, ոչ ֆորմալ խմբերին, ուսանողական խորհուրդներին, եկեղեցասեր երիտասարդական միություններին ակտիվ համագործակցության և սեփական ներդրումն ունենալու մրցութային հանձնաժողովին Գյումրի քաղաքի կողմից ներկայացվող հայտի արագ և որակյալ պատրաստման և ներկայացման գործընթացում: Մասնավորապես վերոնշյալ կառույցներից ակնկալում ենք ստանալ տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ`

1. Գյումրիում գործող բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոնների և նրանց գործունեության տիրույթը,

2.Երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու նպատակով Գյումրիում առկա ռեսուրսային բազան,

3.Գյումրու հասարակական կյանքում երիտասարդական կազմակերպությունների ներգրավվածությունը և երիտասարդական նախաձեռնությունները,

4. Տեղեկատվություն ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգով Գյումրու կազմակերպություններից ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Այս նպատակով մեր կողմից մշակվել և Ձեր ուշադրությանն է ներկայացվում կից հարցաթերթը, որն խնդրում ենք մինչ ս.թ. հունիսի 20-ը, ժամը 11:00-ն լրացված ուղարկել սույն էլեկտրոնային փոստի հասցեով՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , նամակի վերնագրում նշելով ձեր կառուցի անվանումը:

Միաժամանակ առավել դիտակտիկ հայտ ներկայացնելու նպատակով խնդրում ենք յուրաքանչյուր կառույցին հարցաթերթիկի հետ կցել նաև Գյումրի քաղաքում ձեր կառույցի կողմից իրականացված գործունեությունը և ձեր կարծիքով ամենահաջողված կերպով այն ներկայացնող 3 լուսանկարներ (յուրաքանչյուրն առավելագույնը մինչև 2Մբ չափով):

2016թ.-ին Գյումրին «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» տեսնելու ակնկալիքով՝ «ՀՀ տարվա երիտասարդակա նմայրաքաղաք» մրցույթի Գյումրի քաղաքի կողմից ներկայացվելիք հայտի պատրաստման հանձնախումբ:

բեռնել ֆայլը