Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Անմոռանալի այս օրը մնում է յուրաքանչյուր մարդու հիշողության մեջ իր ողջ կյանքում և ես ցանկանում եմ, որ այս ուրախ օրը հաջողությունների և նոր երջանկության սկիզբ լինի ձեզ համար։ Թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների և այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումի: Դուք մտնում եք նոր կյանք, որտեղ դպրոցից ստացած դաստիարակությունն ու կրթությունը անհրաժեշտ են լավ մարդ, հայրենիքի համար պիտանի քաղաքացի լինելու համար, իսկ մեր երիտասարդ պետությունն իր կայացման ճանապարհին ունի կիրթ և բանիմաց երիտասարդների կարիք:
Լեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով երեկ հանդիպեց Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ: Հանդիպման ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին և ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաև հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի գործունեության մասին:
Գյումրեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ազգի մեծագույն զավակներից մեկին՝ աշխարհահռչակ շանսոնյեին, ծննդյան 90-ամյակի առթիվ ՝ մաղթելով քաջառողջություն, երիտասարդական ուժ ու կորով և երկար տարիների կյանք: Տարիներ շարունակ դուք հիացրել եք սերունդներին Ձեր ստեղծագործական փառահեղ գործունեությամբ՝ արժանանալով գովեստի ու շնորհակալանքի անսպառ խոսքերի:
Թանգարանների հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Այս օրը ևս մեկ առիթ է, որ հասարակությունը կրկին համախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով այցելու-սերունդներ-մշակույթ կապը, հատկապես հաշվի առնելով օրվա խորագիրը` «Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր»: Գյումրին հարուստ է թանգարաններով` շնորհիվ իր պատմամշակութային մեծ ժառանգության: Այսօր մեր թանգարանները հավուր պատշաճի ներկայանում և ներկայացնում են իրենց հավաքածուները ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան այցելուներին:
Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան ՋովաննիՌիչուլլիին, Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտինա Քուիկին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
էջ 108 - 134