Բաթումի քաղաքապետ Գերոգի Երմակովի հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով առաջին անգամ մասնակցում էր Բաթումի քաղաքի օրվա տոնակատարությանը, որն այս տարի անց է կացվել «Բաթումին բարեկամության քաղաք է» խորագրով: Սամվել Բալասանյանը նախ ներկա է գտնվել նորընտիր քաղաքապետ Գեորգի Երմակովի ընդունելությանը Բաթումիի քաղաքապետարանում , որին մասնացել են 9 պետությունների պատվիրակներ: Հանդիպման ընթացքում և շրջայցերի ժամանակ պատվիրակություններին ներկայացվել են ինչպես օտարերկրյա ներդրողների կողմից Բաթումիում արդեն իրականացված, այնպես էլ իրականացվելիք ծրագրերը տարբեր ոլորտներում: Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել Բաթումիում տարեց-տարի նկատվող դրական փոփոխությունները` ավելացնելով, որ քաղաքը դարձել է ավելի գրավիչ զբոսաշրջության և ներդրումների համար:
Գեորգի Երմակովը և Սամվել Բալասանյանը խոսել են Բաթումի և Գյումրի քաղաքների միջև համագործակցության առավել նպատակահարմար տարբերակներ գտնելու և մշակելու մասին` երկուստեք պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց կյանքի կոչմանը: Իր հերթին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բաթումիի իր գործընկերոջը, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվել հոկտեմբերի 5-ին կայանալիք Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությանը:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ փոխքաղաքապետ Ռ. Սանոյանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանի գլխավորությամբ այցելել են Գյումրու դպրոցներ՝ շնորհավորելով Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում Ռ.Ասատրյանը, շնորհավորելով աշակերտներին, մաղթեց ուսման մեջ բարձր առաջադիմություն և նորանոր ձեռքբերումներ՝ հաշվի առնելով այն, որ ավագ դպրոցում ավելի մեծ պատասխանատվությամբ են անցնելու ուսումնառութան այս տարիները՝ հիմք հանդիսանալով ապագա մասնագիտության ճիշտ ընտրության համար:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես մեր առաջին դասարանցիներին՝ ցանկանալով, որ ուսումնառության այս տարիները նրանց համար լինեն ամենահիշարժանն ու արդյունավետը:
Այսօր՝ օգոստոսի 21-ին, Գյումրու քաղաքապետարանի ենթակայության 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի երեխաներն ստացան քաղաքապետարանի կողմից նախատեսված դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը նախ շնորհավորեց երեխաներին՝ մաղթելով ուսման մեջ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, միաժամանակ կարևորելով նախակրթարանների դերը նախադպրաոցական երեխաների զարգացման ու նախնական կրթության հարցում:
Այսօր` օգոստոսի 14-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության
էջ 103 - 134