Հայտարարություն
Սույն թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին, Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հրապարակ 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ), տեղի կունենա հանրային բաց լսում-քննարկում՝ Գյումրի քաղաքի 2017 թվականի բյուջեի տարեկան կատարման մասին: Կից ներկայացվում է նաև հանրային բաց լսման-քննարկման մասնակցության հրավերը, բյուջեի նախագիծը և բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
Հայտարարություն
Գյումրի համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող ԽՄ-ների կազմում, որպես անդամ, ընդգրկվելու մասին:
2018 թվականի փետրվարի 19-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:
Հայտարարվում է մրցույթ՝ Գյումրու ճանապարհներ ծրագրի շրջանակներում Գյումրու Վարպետաց, Ն. Ղորղանյան, Ջիվանի, Աբովյան փողոցներում աշխատանքների վերականգնման մասին:: Հայտարարության ամբողջական տարբերակին ծանոթանալու համար սեղմեք ` այստեղ
Հայտարարության անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ ` http://www.ebrd.com/work-with-us/procurement/p-pn-180131e.html
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաղային ճանապարհների» ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքի Վարպետաց, Ն. Ղորղանյան, Ջիվանի, Աբովյան փողոցների վերականգման աշխատանքների գրանցամատյան: Ամբողջական տարբերակին ծանոթանալու համար սեղմեք `այստեղ
RegistrationBook of providing tender packages on Road and street lighting rehabilitation works of Varpetac, N. Ghorghanyan, Jivani, Abovyan Street in frames of Gyumri Urban Roads Project through EBRD financial means: Click here for full version:
Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կանցկացվի զինվորական շքերթ, կլինի նաև զինտեխնիկայի ցուցադրություն և զորավարժություններ: Միջոցառումների սկիզբը ժամը 10:30-ին՝ Վարդանանց հրապարակում:
էջ 118 - 176