Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

Հարգելի՛ համաքաղաքացիներ

2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Գյումրու քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:

 
 

2018 թվականի ապրիլի 6-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի նիստերի փոքր դահլիճում կայացավ հանրային բաց լսման և քննարկման արձանագրություն:

 
 

2018 թվականի ապրիլի 19-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 

                                                                Ամփոփաթերթ և Տեղեկանք

«Գյումրու քաղաքային ճանապարհների և փողոցների լուսավորության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» հանրային բաց լսման և քննարկման

Ամփոփաթերթ, Տեղեկանք

 
 

Հարգելի համաքաղաքացինե՛ր,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 13-ին կտրվի Կոմիտաս փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/01 կոդով Գյումրի քաղաքի Կոմիտաս փողոցի և ճանապարհային լուսավորության վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ առաջարկված 250 713 150.0 ՀՀ դրամով (425 254.68 Եվրո):

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 111 112 113 114 115 116 117 118 119 120 Հաջորդ > Վերջ >>

էջ 112 - 176