Մայիսի 6-ին Գյումրու նորակառույց Երիտասարդական պալատում մեկնարկեց Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերպվող 2-րդ Միջմարզային ԵԵՊ Ֆորումը, որին ներկա էր նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Այսօր՝ ապրիլի 25-ին, Գյումրու քազղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց 2016թ.-ի Եվրոպայի առաջնություններում ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային այլ մրցաշարերում հաջողություններ գրանցած գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց մարզիկներին ու նրանց մարզիչներին գրանցած արդյունքների համար, միաժամանակ մաղթելով նորանոր ձեռքբերումներ առաջիկա մրցաշարերում:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Եղեռնի 101-րդ տարելիցի օրը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Հեր Հերի /Ջարդի/ ձոր ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ապրիլի 24-ն է՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 101-րդ տարելիցը: Մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված սարսափելի ոճրագործությունը՝ ուղղված հայ ժողովրդի բնաջնջմանը, որակվեց որպես ցեղասպանություն, յուրաքանչյուր հայի հոգում դրոշմվելով որպես խորը և անդառնալի իրողություն: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությանը չհաջողվեց ոչնչացնել հայությանը, այսօր առավել ևս չի հաջողվի լռեցնել ճշմարտության ձայնը, ջնջել հայի ինքնությունը ու հիշողությունը: Հանուն արդարության կայացման և մարդկության դեմ նման վայրագությունների բացառման համար, հայի կողքին պայքարել ու շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ:
Այսօր՝ ապրիլի 23-ին, Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, քաղաքապետարանի աշխատակազմը մասնակցում էր ծառատունկին, որին միացել էր նաև Շիրակի մարզպետարանը՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը միասին ծառեր տնկեցին Գյումրու Իսահակյանի անունը կրող պուրակում:
էջ 81 - 134