Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Ուրբաթ, 12 Օգոստոս 2016 17:17

IMG_3658

 Հարգելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և ապագայի հենարանը: Ժամանակի մարտահրավերներին համընթաց շարժվելու համար՝ ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները, սեփական անձի հանդեպ լինի պահանջկոտ և ցուցաբերի պատասխանատվության բարձր գիտակցում: Սիրելի՛ երիտասարդներ,
Ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու հայրենի քաղաքի կայուն զարգացման, հզորացման, ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պարտականությունը: 

 
 
ադմինիստրատոր

Հուլիսի 21-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքային շրջայց կատարեց քաղաքում բարեկարգվող պուրակներով: Քաղաքապետը նախ եղավ Գյումրու Կայարանամերձ հրապարակում, տեղում ծանոթացավ իրականացված աշխատանքներին ու հետագա անելիքներին, տվեց համապատասխան հանձնարարականներ: Քաղաքապետն այնուհետ շրջեց Գարեգին Նժդեհ 4-րդ՝ գյումրեցիների շրջանում Տեքստիլի 68 անվամբ հայտնի շենքի բակում գտնվող այգում, որտեղ քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս պահին իրականացվում են մաքրման ու բարեկարգման աշխատանքներ:

 
 
 
Հինգշաբթի, 21 Հուլիս 2016 22:04

Հուլիսի 20-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շրջայց կատարեց քաղաքի մի շարք փողոցներով, որտեղ այս պահին ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետը նախ եղավ Գյումրու Մայակովսկի փողոցում (Լաչինի միջանցք), տեղում ծանոթացավ իրականացված աշխատանքներին, զրուցեց տարածքում առևտուր անող քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքները: 

 
 
 
Հինգշաբթի, 14 Հուլիս 2016 10:57

13700048_1808741302746367_7820932579165318435_n

Հունիսի 13-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց գյումրեցի սաքսոֆոնահար, 14-ամյա Ավետիս Հովսեփյանին: Երիտասարդ երաժիշտը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանի նախաձեռնությամբ, սույն թվականի հուլիսի 8-ին Ճապոնիայի Նագոյա քաղաքում մասնակցել է Ստեֆանի Թոփալյանի համերգ-ճաշկերույթին: Ճաշկերույթի կազմակերպման նպատակը եղել է կազմակերպել հանգանակություն՝ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Ա.Բրուտյանի անվան երաժշտական դպրոցին աջակցություն ցուցաբերելը: Համերգ-ճաշկերույթին Ավետիս Հովսեփյանը կատարել է երեք ստեղծագործություն՝ հայկական, դասական և ջազային:

 
 
 
Երեքշաբթի, 12 Հուլիս 2016 23:20

IMG_1652

Հուլիսի 12-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց օրեր առաջ Վենսուելայում կայացած APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային մրցաշարում օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին: Քաղաքապետը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց գյումրեցի մարզիկին՝ գրանցած հաջողության համար: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ 2016թ.-ի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Գյումրին շատ լուրջ հաջողություններ ունի:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 76 - 134