Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Համայնքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի, ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

 
 

Մարտի 4-ին Շիրակի մարզպետարանում տեղի «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մտավորականներ և այլք:

 
 
 

Մարտի 2-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար՝ Հելեն Ֆեյզիին: Սամվել Բալասանյանը ողջունեց Հելեն Ֆեյզիի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ, խոսեց ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում Գյումրիում գրանցված ակտիվության, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին:

 
 
 

Հարգելի գյումրեցիներ,

Ժամեր անց ճանապարհ կդնենք աշխարի և, մասնավորապես, Հայաստանի համար ծանրագույն մի տարի: Տարի, որից ակնկալիքներն ու սպասումներն անհամեմատ մեծ էին, բայց իրողությունները փոխեցին դրանց ընթացքը: Աշխարհին պատուհասած համավարկը չշրջանցեց նաև Հայաստանը: Համավարակի դեմ պայքարի միջոցառումներ, արտակարգ դրության պայմաններում աշխատանքի և գործընթացների կազմակերպման անհրաժեշտություն, ինչն իր հետ բերեց բավական մեծ դժվարություններ: Հուլիս ամսին Գյումրին բախվեց ևս մեկ խնդրի, ինչը վերջին 170 տարվա ընթացքում առաջին անգամ էր գրանցվում: Հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ հասցրեցին քաղաքին և, հատկապես, տնակային տնտեսությանը: Տարվա երկրորդ կեսին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում երկրում իրավիճակն առավել բարդացավ: Իմ և բոլոր գյումրեցիների անունից մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակին:

 

 
 
 

Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Աժ պատգամավորներ, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, հարյուրավոր գյումրեցիներ ծաղիկներ դրեցին 1988թ.-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի` հոգեհանգստի կարգ մատուցվեց:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 26 27 28 29 30 Հաջորդ > Վերջ >>

էջ 26 - 134