Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ապրիլի 7
Երկուշաբաթի, 07 Ապրիլ 2014 09:34

Baze_2013

Սիրելի հայուհիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ` ցանկանալով գարնան թարմություն, անսահման սեր և երջանկություն: Մայրական սիրուց է սկսվում մեր առաջին քայլերը, նրա օրհնությամբ` մեր նախաձեռնությունները, իսկ նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Հայ մայրը հայ ընտանիքի դիմագիծն է` իր մեջ կրելով ավանդապահության, հավատարմության և նվիրվածության անսպառ աղբյուր: Հայ կնոջ անսահման բարությունն ու համբերությունը գրավական է, որպեսզի ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը:
Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և դուստրեր ցանկանում եմ ձեզ հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն և անմար ժպիտներ:
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ԱՊՐԻԼԻ 7-ի առթիվ` ցանկանալով, որ միշտ լինեք գնահատված ու սիրված:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան