Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներին
Ուրբաթ, 15 Նոյեմբեր 2013 11:51

   Նոյեմբերի 14-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներին: Վերջիններս ներկայացնում էին քաղաքապետին կից ստեղծված «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանցը»: Այս հանձնաժողովի մեջ ներառված է Գյումրիի 9 հասարակական կազմակերպություն, որոնց անդամները ներկայացրեցին հաշմանդամներին հուզող ինչպես մասնավոր, այնպես էլ ընդհանուր խնդիրներ, այդ թվում` հաշմանդամների համար մատչելի պայմանների, աշխատատեղերի ապահովում, ծրագրերի տեսքով աջակցություններ և այլն: Վերջիններս առաջարկությունների փաթեթ ներկայացրեցին, որին ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց համապատասխան բաժնի հետ մշակել այն` ապագայում Ավագանու քննարկմանը ներկայացնելու համար: Քաղաքապետը նաև կարևորեց հաշմանդամների հարցերով զբաղվող կազմակերպությունների միավորումը, որը կբարձրացնի աշխատանքի, ինչպես նաև խնդիրների լուծման արդյունավետությունը` առաջարկելով հանձնաժողովականներին նաև ճշտել հաշմանդամություն ունեցող անձանց իրական թիվը Գյումրիում: Սամվել Բալասանյանը ողջունեց նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարված «Հաշմանդամություն ունեցող անձանց» իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում միջոցառումների կազմակերպումը:

 

DSC_0673

DSC_0683