Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվին
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2013 16:03

 Հոկտեմբերի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվին: Ողջունելով հյուպատոսին` քաղաքապետը հույս հայտնեց, որ հյուպատոսարանի հետ համատեղ աշխատանքն այսուհետ կլինի առավել արդյունավետ, որից հետո Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքը` ընդգծելով վերջինիս հարուստ մշակութային և պատմական արժեքները: Եվգենի Կոնիշեվն իր հերթին նկատեց, որ Գյումրին հեռանկարային քաղաք է, ինչպես տնտեսական, հասարակական, այնպես էլ տուրիզմի զարգացման համար: Քննարկվեցին նաև Գյումրիում ռուսական մշակութային կենտրոնի ստեղծման, ՌԴ հետ քույր քաղաքներ ունենալու, ինչպես նաև քաղաքում տարբեր ներդրումների հետ կապված հարցեր: Եվգենի Կոնիշևը բարձր գնահատեց Գյումրիի զարգացմանն ուղղված քաղաքապետի աշխատանքը` նշելով, որ քաղաքի զարգացումն ակնհայտ է նույնիսկ ամիսների կտրվածքով: Գլխավոր հյուպատոսը կիսվեց նաև «Գյումրիի օրվա» տոնակատարություններից ստացված տպավորություններով: Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին հայ-ռուսական հետագա կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրագործմանն աջակցելու հարցում: