Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Շնորհավորական ուղերձ ուսուցչի օրվա կապակցությամբ
Ուրբաթ, 04 Հոկտեմբեր 2013 23:17

Հարգելի ուսուցիչներ,

 Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր հղել ձեզ շնորհակալ աշխատանքի համար:

  Այսօր իսկապես տոն է մեր ժողովրդի համար, քանզի դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել ոչ միայն մեր սիրելի քաղաքում, այլ հայ հասարակության շրջանում ընդհանրապես:

  Հարգելի ուսուցիչներ, ազգային ու պետական հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելություն ունենալը: Ուստի մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք :

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան