Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Շարունակվում է Գյումրու քաղաքապետի այցը Չինաստան
Ուրբաթ, 27 Սեպտեմբեր 2013 22:48

Այսօր՝ 27.09 ին, Չինաստանի Սիան քաղաքում շարունակվող «Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ի շրջանակներում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Սիանի քաղաքապետ Դոն Ջունի հանդիպումը: Կարճատև հանդիպման ընթացքում քաղաքապետերը մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հացերի շուրջ, որից հետո կազմակերպված Կլոր սեղանի շրջանակներում ելույթներով հանդես եկան ֆորումին մասնակցող երկրների քաղաքապետեր, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այցի օրակարգի վերջին քննարկումը նվիրված էր Եվրասիական տարածաշրջանի երկրների «Մետաքսի մեծ ճանապարհ» ի քաղաքներում իրականացված և ապագայում հնարավոր ներդրումների հետ կապված հարցերին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24 ից 27 ը չինական կողմի հրավերով Սիան քաղաք է մեկնել Գյումրու քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորոթյամբ: Ֆորումի ընթացքում Գյումրու քաղաքապետը հանդես է եկել Գյումրի քաղաքում ներդրումային հնարավորությունների մասին ելույթներով և ունեցել հանդիպուներ տարբեր երկրների իր պաշտոնակիցների ու բարձրաստիճան այլ անձանց հետ:

Շարունակվում է Գյումրու քաղաքապետի այցը Չինաստան

Շարունակվում է Գյումրու քաղաքապետի այցը Չինաստան

Շարունակվում է Գյումրու քաղաքապետի այցը Չինաստան