ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանը հայտարարում է, որ 2016 թվականի ապրիլի 20, 21, 22, 25–ին տեղի կունենա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ հետևյալ միկրոավտոբուսային երթուղիների համար
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են
Հարգելի քաղաքացիներ. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների սեփականատերերի նկատմամբ, ովքեր 2015թ.-ի գույքահարկի գծով չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները՝ կկիրառվեն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն տույժեր և գումարները կգանձվեն օրենքով սահմանված կարգով:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. Սույն թվականի փետրվարի 7-ին ժամը 13:00-ին, Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում անցկացվելու է «Բուն Բարեկենդանի» տոնակատարությունը, ինչպես նաև «Գյումրու ձմեռ» ամենամյա միջոցառումը:
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2016 թվականի փետրվարի 04-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ համայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:
էջ 139 - 176