Հրավիրվում է բոլորի ուշադրությունը,
ՀՀ Ազգային Ժողովի՝ Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը Միջազգային հանրապետական ինստիտուտի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է մարզային հանդիպումների շարք ընտրողների հետ։ Հանդիպումների նպատակներն են լսել ընտրողների, տեղական փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը, ներկայացնել միջազգային փորձը, ՀՀ ԱԺ լսումների արդյունքում ձևավորված ներկայիս մոտեցումները, և քննարկել խնդիրները շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 15։00-18:00 Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանում։ Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԺ պատգամավորները և հրավիրյալ փորձագետները կներկայացնեն ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի մոտեցումներն ու միջազգային փորձը, իսկ երկրորդ հատվածը կտրամադրվի քաղաքացիների հետ հարց ու պատասխանին։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ:
Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման մրցութային հանձնաժողովը հայտարարում է ներքոհիշյալ հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ:
Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման մրցութային հանձնաժողովը հայտարարում է ներքոհիշյալ հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ:
Գյումրու համայնքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման համար Գյումրու համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի դասական աճուրդ
էջ 90 - 176